Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանն ու չգնահատվածության բարդույթը

Րաֆֆի Հովհաննիսյանն ու չգնահատվածության բարդույթը
10.10.2014 | 16:10

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանն ասել է, թե իր որդին մեծ զոհողությունների է գնացել, հրաժարվել է ԱՄՆ-ի քաղաքացիությունից, նվիրվել է Հայաստանին և Հայաստանի ժողովրդին, սակայն իշխանություններն այդ զոհողությունները չեն գնահատում: Ըստ հարգարժան պատմաբանի խոսքի` ստացվում է, որ նրա որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հայաստանում մնալով գնահատանքի է սպասել իշխանությունների կողմից: Եթե այդ տրամաբանությունից ելնենք, ուրեմն Հայաստանի երեք նախագահներն էլ ապերախտ դուրս եկան:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հովհաննիսյանին վստահեց երկրի արտաքին գործերի նախարարությունը, սակայն վերջինիս կողմից ինքնագլուխ գործունեության արդյունքում նա հեռացվեց զբաղեցրած պաշտոնից: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք նրան վստահվեց ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի և ապա՝ «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնները, սակայն ոչ արդյունավետ ղեկավարման արդյունքում Հովհաննիսյանը հեռացվեց այս պաշտոններից ևս: Ինչ վերաբերում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, ապա վերջինս դժվար թե գնահատի մեկին, ով չկարողացավ դիմակայել նույն այդ նախագահին՝ իր հետևում ունենալով կես միլիոնից ավելի ձայների աջակցությունն ու փոշիացրեց այդ քվեները: Ի դեպ, Ռիչարդ Հովհաննիսյանն ասել է, թե հակառակ իշխանությունների՝ ժողովուրդը գնահատում է իր որդու զոհողութունները: ...Թերևս 2013-ից հետո ժողովուրդը վերանայել է գնահատման իր չափանիշները:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ